Ստամբուլի հայաշատ Քուրթուլուշ թաղամասում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության ժամանակ uպանված հայ մտավորականների հիշատակին: 107 տարի առաջ՝ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ հենց այս թաղամասում սկսվեցին հայ մտավորականության ձերբակալnւթյnւնները:
Հարգանքի տուրք է մատուցվել նաև «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքին և Թուրքիայի զինված ուժերում ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին uպանված հայ Սևակ Բալըքչըին: Միջոցառմանը մասնակցել է հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Միջոցառման մասնակիցները կոչ են արել Թուրքիայի իշխանություններին առերեսվել իրականության հետ և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
«Այլևս չենք ցանկանում, որ այս հողերը տեսնեն Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներ։ Ցանկանում ենք, որ այս հողերը բոլոր ժողովուրդների և հավատքների համար շարունակեն լինել մի հայրենիք»,-նշել են միջոցառման մասնակիցները:

от Urax_admin

Добавить комментарий