Արշավիր Շիրակյանը 21 տարեկանում դեկտեմբերի 5- ին` հենց այս օրը, Հռոմում գնդակահարեց Սայիդ Հալիմ փաշային ՀՅԴ 《Նեմեսիս》 գործողության շրջանակներում👇
Պոլսում Շիրակյանը երկար չի մնում։ Նա ուղևորվում է Հռոմ՝ իրականացնելու «Նեմեսիսի» հաջորդ առաջադրանքը՝ գնդակահարել երիտթուրքական կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշային, որը փախել և ապաստանել էր Հռոմում, որտեղ Արշավիրը հանդիպում է անգամ Էնվեր փաշային, բայց հանգամանքները բարենպաստ չեն լինում՝ իրականացնելու ոսոխի մահապատիժը։
Հռոմում Արշավիր Շիրակյանի գլխավոր թիրախը Սայիդ Հալիմն էր։ Նա որոշ ժամանակ զննում է Հալիմի առօրյան և 1921 թվականի դեկտեմբերի 5-ին պատուհասում նրան։ Երբ Հալիմը կառքով իր թիկնապահի հետ վերադառնում է զբոսանքից, Արշավիրը ցատկում է կառքի ոտնատեղին, ատրճանակի փամփուշտները դատարկում վախից անշարժացած Սայիդ Հալիմի գլխին, ապա սառնասրտորեն գլխարկն ու վերարկուն հանում է, թողնում կառքում և արագ հեռանում։ Սայիդ Հալիմի թիկնապահը վախեցած անգամ փորձ չի անում հակառակվել Արշավիրին։ Երիտթուրք պարագլուխները, ահաբեկված Շիրակյանի գործողությունից, փախուստի են դիմում Հռոմից, իսկ վրիժառուն «Նեմեսիսի» հանձնարարականով կրկին վերադառնում է Պոլիս՝ սպասելով հետագա ցուցումների։
Կարդացեք Արշավիր Շիրակյանի ինքակենսագրականը `《Կտակն էր նահատակներուն》գիրքը ։

от Urax_admin

Добавить комментарий