Բացառված չէ, որ Ռուսաստանը Հայաստանին և ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին ներքաշելու է Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ գործողությունների մեջ։ Ֆակտորի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ խոսելով երեկ կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի և ռուս-ուկրաինական սահմանում ստեղծված լարվածության միջև եղած հնարավոր կապի մասին։ «Նախկինում շատ եմ ասել, որ վաղ թե ուշ Ռուսաստանը ավելին է պահանջելու Հայաստանից և՛ որպես դաշնակից, և՛ որպես ՀԱՊԿ անդամ։ Չկատարելով իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ՝ վերջինից գնալով ավելի շատ բան է պահանջելու՝ չարաշահելով այն հանգամանքը, որ իր իսկ գործողությունների հետևանքով Հայաստանը էապես թուլացել է»,- ասում է նա։ Նշենք, որ, ըստ տարածված հաղորդագրության, հեռախոսազրուցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Նյութի աղբյուր՝ 1in.am, factor.am

от Urax_admin

Добавить комментарий