Կիևի հետաքրքրությունը թուրքական զենքի նկատմամբ ավելի է մեծացել: Ըստ տեղեկությունների Զելենսկին Թուրքիայից զենքի մեծ խմբաքանակ է խնդրել։ Ուկրաինան պահանջել է 8 «Կորկուտ» ինքնագնաց զենիթային համակարգեր և 80 հազար պարկnւճ: Ցանկում ներառված են նաև ՀՕՊ առաջադեմ համակարգեր։
Կիևը նաև խնդրել է 3 հատ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք, շարժական վերգետնյա տվյալների տերմինալներ «Բայրաքթար»-ի համար, ցամաքային կառավարման կայաններ և այլն:
Թուրք փորձագետ Յուսուֆ Աքբաբան կարծում է, որ Թուրքիան կտրամադրի պահանջվող համակարգերն ու սարքավորումները, սակայն որոշ վերապահումներով:
Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Թուրքիան մի քանի անգամ արդեն Ուկրաիային մատակարարել է «Բայրաքթար»-ների մի քանի խմբաքանակ և զրահաբաճկnններ:

от Urax_admin

Добавить комментарий