Հունահայ քաղաքագետ Անահիտ Նալբանդյանը գրել է.
Թուրքիան և Ադրբեջանը միմյանց հետ կապված են ամուր էթնիկ, մշակութային և պատմական կապերով և փոխադարձ հարաբերությունները որակում են որպես «մեկ ազգ՝ երկու պետություն»։ Թուրքիան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: Թուրքիայում Ադրբեջանի ընդհանուր ներդրումները 2002-2019 թվականներին կազմել են 19,5 միլիարդ դոլար, մինչդեռ Ադրբեջանում թուրքական ներդրումները նույն ժամանակահատվածում հասել են 11 միլիարդ դոլարի։ Ադրբեջանի պետական նավթային Սոքար ընկերությունը Թուրքիայում ամենամեծ օտարերկրյա ներդրողն է։ Ավելին, Թուրքիայի տարածքով են անցնում ադրբեջանական բնական գազի կարևոր խողովակաշարերը։

от Urax_admin

Добавить комментарий