Ռուսաստանի արտգործնախարարն այնքան չի խոսում այլ խնդիրների մասին, որքան՝ Հայաստանի դեմ իրագործվող ծրագրի։ Դա տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով։ Եվ դա բնական է՝ մի կողմից՝ այդ ծրագրի հեղինակն ու իրագործողը Մոսկվան է, մյուս կողմից՝ բոլոր ուղղություններով ռուսական արտաքին քաղաքականության տապալումների ֆոնին Մոսկվան ցանկանում է գոնե մի «հաջողություն» արձանագրել, եւ միակ «թեկնածուն» Հայաստանն է, որը Մոսկվայի ջանքերով պարտվել է պատերազմը, եւ որի մեդիան ու քաղաքական դաշտի գերակշիռ մասը գտնվում է իր ազդեցության տակ, գումարած մի քանի էշելոնով ագենտուրան։
Ինչպես Սերժ Սարգսյանի տատը կասեր՝ «ով էլ էդքանն ունենար, կհաղթեր»։ Հայաստանի հաղթանակի պարագային Ռուսաստանը դուրս էր մղվելու Կովկասից։ Հայաստանի պարագային գոյաբանական խնդիր ունի նաեւ Թուրքիան, որը կազմավորվել է հայկական հողի ու արյան վրա։
Նյութի աղբյուր՝ 1in.am, lragir.am

от Urax_admin

Добавить комментарий