Կրեմլը Թուրքիային վաճառում է ԷՍ-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը, արդեն աշխատանքներ են տարվում պայմանագրի իրականացման ուղղությամբ, ասել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
Խաղադրույքը արված է. Կրեմլը բացահայտորեն հասկացրել է, թե ում է աջակցելու Հունաստանի վրա Թուրքիայի հարձակման դեպքում։ Եվ դա հասկանալի էր դեռ Հայկական հարցից, – գրում է Սարգիս Ծատուրյանը։
Ինձ միայն մի բան է հետաքրքրում՝ ինչպե՞ս են իրենց հիմա պահելու ամերիկացիները, ովքեր բանակցում են Անկարայի հետ նոր կործանիչների մատակարարման շուրջ։ Արդյո՞ք ԱՄՆ-ի դեպքում էլ փողը հաղթում է չարին, թե՞ գլուխը դեռ մնում է նրանց ուսերին։ Կտեսնենք. շատ չի մնացել սպասելու:
Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի՝ որպես հյուր, մասնակցությունը ԲՐԻՔՍ-ի առաջիկա գագաթաժողովին, հայտնել է հույն լրագրող Փոլ Անտոնոպուլուսը։

от Urax_admin

Добавить комментарий