Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի աշխատանքին սահմանների բացման ուղղությամբ, – հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են Ադրբեջանի և Հայաստանի կողմից սահմանների սահմանազատման և սահմանագծման համար: Այս հարցում կա կոնկրետ առաջարկ»,- ասել է Լավրովը։
Նա նաև նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խումբը որոշակի առաջընթաց է գրանցել, Մոսկվան հայկական կողմի հետ քննարկում է համաձայնեցման ենթակա հարցեր։

от Urax_admin

Добавить комментарий