Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին ակտիվացել է։ Ղազախստանյան անկարգություններից հետո, որոնք որոշ վերլուծաբաններ գնահատեցին որպես «թյուրքական աշխարհի թաղումը» եւ Ռուսաստանի կողմից հետսովետական տարածքի այդ հատվածի «նայողի» դերի վերականգնումը, Թուրքիայի «անհանգիստ» նախագահը կրկին ակտիվության նշաններ է ցույց տալիս, ամեն գնով փորձելով ինքն իր հանդեպ ստեղծել իմիջ, թե հանդիսանում է տակտիկական դիվանագիտա-քաղաքական մանեւրների վարպետ։ Ի վերջո, հասկանալի էր, որ նեոօսմանական հովերով տարված, նա փորձում է անել հնարավորը, որպեսզի իր երկիրը երկրորդ կամ երրորդ էշելոնից դուրս բերի «մեծ քաղաքականության առաջին դիվիզիոն»։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նյութատեխնիկական օգնություն է ուղարկել ուկրաինացի իրենց գործընկերներին՝ գերատեսչության կարողությունները ուժեղացնելու համար։
Նյութի աղբյուր՝ hraparak.am, medialab.am

от Urax_admin

Добавить комментарий