Շախ և մատ․ Եթե 1920թ․ քարտեզն եք ցույց տալիս, ուրեմն Նախիջևանը, Կարսը, Արարատը Հայաստան են


Սա Հայաստանի 1920 թ․ քարտեզն է, որը Հայաստանը ներկայացրել է Ազգերի լիգա եւ որը ճանաչվել է Ազգերի լիգայի կողմից։ Նախիջեւանը, Կարսի, Արարատ լեռան շրջանները, այլ տարածքներ Հայաստանի Հանրապետության մաս էին։
Հայաստանի իշխանությունը երեկ հրապարակայնացրեց Բաքվի պահանջները։ Կետերից մեկը վերաբերում էր նրան, որ Բաքուն ներկայացրել է 1919-20 թթ․ կազմված քարտեզը՝ Հայաստանի կեսի հանդեպ տարածքային պահանջներով։ Բաքուն այդ քարտեզը 1920-ին ներկայացրել էր Ազգերի լիգա, որը չէր ճանաչել այն։ Ճանաչվել էր Հայաստանի ներկայացրած քարտեզը, եւ ընդհանրապես, այդ շրջանում Հայաստանը միակ ճանաչված պետությունն էր, ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի ու այսպես կոչված «Ադրբեջանի»։
Նյութի աղբյուր՝ 1in.am

Leave your comment