Պուտինի նախաձեռնությամբ տեղի է ունենալու Բայդեն-Պուտին հեռախոսազրույց: Բոլոր նշանները կան եզրակացնելու, որ կլինի հրատապ խոսակցություն: Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նախորդ շաբաթ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԱՄՆ գրավոր կպատասխանի անվտանգության պայմանների վերաբերյալ Ռուսասատանի գրավոր առաջարկին:
ԱՄՆ արդեն պատասխանե՞լ է, որ Պուտինը դրանից հետո նախաձեռնում է զանգ Բայդենին, թե՞ զանգը պատասխանից առաջ է: Այդ դեպքում, եթե պատասխանից առաջ է, ո՞րն է նպատակը, ինչու՞ Ռուսաստանի նախագահը չի սպասում նախ ԱՄՆ գրավոր պատասխանին, նոր հետո միայն կապվում Բայդենի հետ: Դա եւս մեկ վկայություն է, որ խոսակցությունը հրատապ է եւ քննարկվելու է շատ կոնկրետ հարց: Պուտինը նահանջի՞ մասին կհայտնի, թե՞ գրոհի որոշման:
Թերեւս կան բավարար նշաններ եզրակացնելու, որ Ուկրաինայի շուրջ կուտակված լիցքերի որեւէ պարպում շատ մեծ հավանականությամբ օրերի, այլ ոչ շաբաթների հարց է:
Նյութի աղբյուր՝ 1in.am, aravot.am

от Urax_admin

Добавить комментарий