Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը քննադատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքը միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին։
«Մենք չենք տրվի միջուկային շանտաժին, բայց նաև չենք հանդուրժի, որ միջուկային զենք թափահարվի, և հավասարակշռություն կպահպանենք միջուկային հակամարտության սահմանի վրա։ Վաշինգտոնը մտադիր չէ «անպատասխանատու բանավեճի մեջ մտնել միջուկային զենքի վերաբերյալ»։ ԱՄՆ-ը «պատրաստ է դիմակայել միջուկային ագրեսիան Միացյալ Նահանգների դեմ», նշել է դեսպանը։
Նշենք, որ Լավրովը, խոսելով միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին, ասել էր․ «Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և մենք, իհարկե, չէինք ցանկանա, որ հիմա, երբ այդ ռիսկերը չափազանց մեծ են, դրանք արհեստականորեն ուռճացվեն, իսկ ցանկացողները շատ են։ Վտանգը լուրջ է, իրական է, դա չի կարելի թերագնահատել»։
Ուկրաինային մատակարարվող ԱՄՆ զենքի դիմաց վարձահատույց են լինելու ուկրաինացիների բազմաթիվ սերունդներ, Վլադիմիր Զելենսկին իր երկիրը մտցնում է պարտքի փոսի մեջ, – հայտարարել է Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

от Urax_admin

Добавить комментарий