Որտեղից էր Նիկոլ Փաշինյանը լայվ մտնում նոյեմբերի 9-ից հետո, երբ հայտարարվեց կապիտուլյացիոն ակտի մասին


Ես չգիտեմ, նման տեղեկատվություն չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ է եղել, որտեղից է լայվ մտել Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո, երբ հայտարարվեց եռակողմ հայտարարության մասին:

Նա ասաց, որ նման տեղեկատվություն հայտնելու լիազորություններ չունի:

Իմքայլական պատգամավորն ասաց, որ պետք է հարցն ուղղել Նիկոլ Փաշինյանին, երբ առիթ լինի:

Leave your comment