Պատգամավորներին, մեծուփոքր պաշտոնյաներին՝ էգուորձ, արժե խաթրով, համոզելով, խաբելով տանել այսպիսի զինվորական կացարաններ, երկաթե շղթայով կապել այդ կացարանի պատին, այնպես, որ զուգարանը, ու հացուջուրը հասանելի լինի, բրախել ու ասել, յոլա գնացեք, մեկ շաբաթից կգանք:
Տաս օրից խելքերը գլուխները կգա. կամ հրաժարական կտան, կամ կսկսեն աշխատել:
Ի՞նչ է նշանակում երկաթե ճաղավանդակով, մեկ մուտքով զինվարական կացարան, էն էլ հարվածային դրոնի հասանելիության գոտում: Ի՞նչ է նշանակում կողքը վառելափայտը դարսած, բայց բենզին լցնելով կրակ վառող կամ կրակը վառ պահող զինվորականն սպա: Ի՞նչ է նշանակում հրամաններ տալ, ու չհսկել դրանց կատարումը:
Ի դեպ թշնամին իմացավ այս ամենը, նաեւ իմացավ, որ նման բալագաններում զինվորականներ են մնում, պայթյունի ու ականազերծման մասնագետ զինվորներ, իմացավ, որ ՀՀ բանակի արդիականացումը փուչիկ է, իմացով, որ Հայաստանի ոչ միայն զենք չեն ծախում, այլեւ վառարան չեն ծախում, այլեւ ռազմական շինությունների ինժեներ չկա, կամ կա՝ բայց իր կարողությունները իշխանություններին պետք չեն, որ սահմանի բերանին այսքան հարձակումներից հետո մեկտեղ կարելի է քնեցնել 18-20 հոգու, էլի ահագին բան կարող էր էս լուրից իմանալ ու ֆոտոներից դատել, բայց չպատմեմ:

от Urax_admin

Добавить комментарий