Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը կրակում է ադրբեջանական դիրքերի վրա։ ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Միաժամանակ, Ադրբեջանը սադրանքների է գնում․ մեկ Ալիևն է որոշում բնապահպանների Արցախ ուղարկել՝ հանքերը ստուգելու պատրվակով, մեկ՝ Մարտակերտի Գետավան գյուղում են ադրբեջանցիները սանձարձակ վարք դրսևորում և ծեծկռտուք սադրում։ Մինչ այս էլ եղել են մեծ ու փոքր ռազմական ագրեսիաներ Ադրբեջանի կողմից։ Ռազմական նոր էսկալացիայի՞ է Ալիևը պատրաստվում։